Քաղաքական և տնտեսական վերլուծություններ, մեջբերումներ կարդալ մանրամասն
Տեխնիկական վերազինում
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի պետական բժշկական համալսարանի
(ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ վերազինվում են ԵՊԲՀ թիվ 1
համալսարանական կլինիկայի 8 վիրահատարանները։ «Վիրաբուժություն»
առարկայի գործնական պարապմունքները պատշաճ անցկացնելու համար անհրաժեշտ է
վիրաբուժական միջամտություններին ուսանողների հնարավորինս ակտիվ
մասնակցություն, ինչը, սակայն, սահմանափակվում է մի շարք պատճառներով՝ փոքր
վիրահատական դաշտ, ուսանողների մեծ թիվ և այլն: Խնդրին լուծում տալու
համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ վիրահատարաններում
տեղադրվում են մոնիտորներ և տեսախցիկներ, ինչը հնարավորություն է տալիս
ուսանողներին և դասախոսներին հետևել վիրահատության ընթացքին: